ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ազատվել է պաշտոնից: Նրան կվճարվի մեկ միլիարդ ռուբլի՝ պայմանագիրը վաղաժամկետ ընդհատելու համար: Կապելոյի հետ հեռացել է նաև թիմի գլխավոր մենեջեր Օրեստե Չինկվինը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...